Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրավիրված չեն Կառլոս III-ի ծնունդին

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրավիրված չեն Կառլոս III-ի ծնունդին

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հրավիրված չեն Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի տարեդարձի արարողությանը, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով զույգի ներկայացուցչին։ Բրիտանացի միապետը նոյեմբերի 14-ին կնշի իր 75-ամյակը։ 

Լրատվամիջոցները գրել են, որ Հարրին և Մեգանը մերժել են միջոցառման հրավերը, սակայն նրանց ներկայացուցիչները հերքել են այդ լուրերը։

Նրանց խոսքով՝ Սասեքսի դուքսի և դքսուհու հրավերի հետ կապված շփումներ չեն եղել։ Ավելին, նրանք նույնիսկ չգիտեին, որ թագավորի ծննդյան կապակցությամբ որեւէ միջոցառում է նախատեսվում, քանի դեռ այդ մասին չի գրվել մամուլում։

Զույգի անանուն ընկերը ենթադրել է, որ թագավորի ծննդյան օրը Հարրիի և Մեգանի հրավերի մասին տեղեկատվությունը միտումնավոր հրապարակվել է ԶԼՄ-ներում՝ հանրության ուշադրությունը շեղելու բրիտանական միապետի Քենիա այցից, որտեղ նրանից պահանջել են ներողություն խնդրել Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության համար: