Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է չորեքշաբթի առավոտյան հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության հետ։ «Ամեն ինչ կարգին է։ Հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքում երկու բազաների ուղղությամբ։ Այժմ գնահատվում է վնասի չափը և փորձ է արվում պարզել, թե արդյոք կան տուժածներ։ Բայց ամեն ինչ լավ է,ես հայտարարությամբ հանդես կգամ առավոտյան»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը։ Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրեժի գործողություն սկսելու մասին։ «Երկիր-երկիր» հրթիռներ են արձակվել Իրանից Իրաքի արեւմուտքում գտնվող Էյն ալ-Ասադ բզայի եւ Էրբիլի բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմ։