Փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ

Փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ։

Շատ ակնհայտ է, որ ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները։ Որպես իրավապաշտպան բացատրություն եմ պահանջում այսօր հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ և ֆիզիկական ուժի կիրառմամբ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող անձանց բերման ենթարկելու հիմքերի մասին»։