Լեհաստանում միջուկային զե՞նք կտեղակայվի

Լեհաստանում միջուկային զե՞նք կտեղակայվի

Լեհաստանի իշխանությունները բազմիցս քննարկել են Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրի շրջանակներում հանրապետությունում ամերիկյան միջուկային զենքը տեղակայելու հնարավորությունը և պատրաստակամություն հայտնել այդ հարցում։ Այս մասին Fakt թերթին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Սա արդեն որոշ ժամանակ է, ինչ եղել է լեհ-ամերիկյան բանակցությունների թեման, ես արդեն մի քանի անգամ խոսել եմ ամերիկացի գործընկերների հետ։ Չեմ թաքցնի, երբ ինձ հարցրին Լեհաստանում միջուկային մարտագլխիկների տեղակայման մասին, ես հայտնել եմ մեր պատրաստակամության մասին»,- նշել է Դուդան։

Ավելի վաղ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում խուսափել էր պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Վարշավան պատրաստվում է Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքել իր տարածքում միջուկային զենք տեղակայելու վերաբերյալ: 

2023 թվականի սեպտեմբերին Դուդան հայտարարեց, որ Լեհաստանի ղեկավարությունը դեռևս առաջընթաց չի գրանցել երկրում միջուկային զենք տեղակայելու իր ցանկության մեջ։