Համացանցում քննարկվում է «դարի հարսանիքը»՝ 59 մլն դոլար արժողությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

Համացանցում քննարկվում է «դարի հարսանիքը»՝ 59 մլն դոլար արժողությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

Սոցցանցերում քննարկում են 26-ամյա ամերիկուհի Մադլեն Բրոքուեյի և Ջեյքոբ Լագրոնի հարսանիքի տեսանյութը։ Չորս օրվա ընթացքում տեսանյութը դիտվել է ավելի քան 3,6 միլիոն անգամ։

Հարսանեկան տոնակատարությունն արդեն հռչակվել է «դարի հարսանիք»։ Լրատվամիջոցների հաշվարկներով՝ նորապսակները տոնախմբության վրա ահռելի գումար են ծախսել՝ 59 մլն դոլար։

Հարսանիքը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Նորապսակները Փարիզ են մեկնել մասնավոր ինքնաթիռով։ Արարողության հիմնական մասը տեղի է ունեցել բացօթյա՝ Էյֆելյան աշտարակին նայող մասնավոր այգում:

Երեկոյան հյուրերը տեղափոխվել են սպիտակ և կանաչ ծաղիկներով զարդարված շքեղ սենյակ։ Երեկոյի ավարտին ներկաների համար ելույթ է ունեցել Maroon 5-ը։

Հատկանշական է, որ տոնախմբությունն սկսվել է արարողությունից մի քանի օր առաջ։ Հարսանիքին նախորդել է փորձնական ընթրիք՝ Փարիզի օպերայում, մասնավոր ընթրիք՝ Chanel Haute Couture Suite-ում, գիշերակաց՝ Վերսալյան պալատում և երեկույթ Հաղթական կամարի տակ: