Տիգրան Առաքելյանը միակն է, ով եթերով պատմել է խոշտանգումների մասին

Տիգրան Առաքելյանը միակն է, ով եթերով պատմել է խոշտանգումների մասին

Քիչ առաջ Քննչական կոմիտեն պարզաբանեց, որ Տիգրան Առաքելյանի կալանքի որոշումը կայացրել է վերաքննիչ դատարանը։ Մեկ ամիս առաջ, երբ դատարանը մերժել էր Առաքելյանի նկատմամբ կալանք կիրառելու քննիչների միջնորդությունը, դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը վերաքննիչ ատյանում։ Դատախազության բողոքը բավարարվել է, Տիգրան Առաքելյանին կալանավորել են և տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ 

Արդեն հայտնել էինք, որ հուլիսի 27-ին կալանավորվել է ՀԱԿ նախկին գործիչ Տիգրան Առաքելյանը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով՝ «Շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափով» եւ 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Դատավորի, դատախազի․․․ վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելը»։ 

Հիշեցնենք, ՔԿ քննությանը զուգահեռ ԱԱԾ-ն վարույթ է հարուցել Քննչական կոմիտեում Առաքելյանին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։ Առաքելյանը միակն է վերջին շրջանում ՔԿ-ում խոշտանգումների ենթարկվածներից, ով առանց վախենալու եթերով բարձրաձայնել է այդ մասին։