Անահիտ Ավանեսյանը որոշել է ընկերուհուն փոխնախարա՞ր նշանակել

Անահիտ Ավանեսյանը որոշել է ընկերուհուն փոխնախարա՞ր նշանակել

Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը երեկ նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ։ Այժմ փոխնախարարի պաշտոնը թափուր է։ «Հրապարակ»֊ին հասած տեղեկություններով, նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանին։ 

Վարդուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման խոսակցությունների մասին տեղյակ չէ, իրեն նման առաջարկ չի եղել։ Իսկ եթե լինի՝ կհամաձայնե՞ք, ասաց, որ ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել։ Փորձեցինք ճշտել` նախարարի հետ աշխատանքից հետո ընկերական հարաբերություններ ունե՞ք, նա կրկնեց, որ չի ցանկանում հարցերին պատասխանել։