Դատախազը Լևոն Քոչարյանի դատին բերել է իր ուսանողներին

Դատախազը Լևոն Քոչարյանի դատին բերել է իր ուսանողներին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Քոչարյանը և Ասատուրովը մեղադրվում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։

Հանրային մեղադրող Հայկ Հարությունյանը նիստին հրավիրել է Ֆրանսիական համալսարանի իր ուսանողներին: Մյուս կողմում էլ նստած են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ուսանողները: Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսանողներին առաջարկել է ներկա լինել այս դատին, որ տեսնեն, թե ինչ է նշանակում՝ ապօրինի մեղադրանք: 

Հայկ Հարությունյանն էլ դեռեւս նախորդ դատական նիստին էր հայտարարել, որ իր ուսանողներին առաջարկել է մասնակցել նիստին եւ տեսնել, թե ինչ ասել է կլասիկ դատավարություն: