Կազանյան մարդասպանը հրաժարվել է սննդից

Կազանյան մարդասպանը հրաժարվել է սննդից

Կազանի դպրոցներից մեկում նախօրեին հրաձգություն իրականացրած տասնիննամյա Իլնազ Գալյավիեւը, ով նույն դպրոցի երբեմնի շրջանավարտն է եղել, հրաժարվել է սննդից։ 

Հիշեցնենք, որ նա զինաթափվել էր եւ ձերբակալվել իրավապահների կողմից երեկ՝ իրականացված հատուկ գործողության արդյունքում։ Ըստ Baza տելեգրամյան ալիքի, նա ներկայումս գտնվում է ժամանակավոր պահման մենախցում։ Քննիչների հարցերին պատասխանում է նյարդային եւ լարված ձեւով։ Պահանջներ չի առաջադրում, հրաժարվում է սննդից։ Հայտնի է նաեւ, որ նա ամբողջությամբ ընդունել է մեղքը, հայտարարելով, որ առնվազն յոթ հոգու ինքն է սպանել։

Հիշեցնենք նաև, որ երեկ Կազանի դպրոցներից մեկում նրա կողմից հրազենի գործադրմամբ իրականացրած բռնարարքի հետեւանքով զոհվել է ինը մարդ եւ տուժել քսաներեք մարդ։