«Հրապարակ»․ Երկիրն էս վիճակում, իսկ բանակը փող է տնտեսում` վերադարձնում բյուջե

«Հրապարակ»․ Երկիրն էս վիճակում, իսկ բանակը փող է տնտեսում` վերադարձնում բյուջե

«Հրապարակի» զրուցակիցը ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանն է (Ագո):

- Պարոն Կարապետյան, պատերազմից «հինգ պակաս» է: Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետն ադրբեջանական կողմից զինտեխնիկայի կուտակման մասին հայտարարեց: Երկրում նախապատերազմական մթնոլորտ է: Ի՞նչ կասեք` ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում պատերազմ հրահրել:

- Ադրբեջանը մի նպատակ ունի` ոչնչացնել Հայաստանը: Թուրք են, հո մարդ չեն…. Ուզում են Հայաստանն ու հայ ազգին վերացնել: Ադրբեջանը սիոնիստական պետություն է: Նրանք անգամ Իսլամի հետ կապ չունեն: Դրսից ղեկավարվող պետություն է, պատճառահետեւանքային կապերն էլ բոլորս ենք տեսնում` Իսրայելից զենք է գալիս, Իրանի հետ կռվի են պատրաստվում, բայց նախքան այդ պետք է մեր հարցերը լուծեն: Առաջնային խնդիրն Ադրբեջանի համար մենք ենք, ոչ թե Իրանը: Ամբողջ խնդիրը սա է: Նախ՝ մեզ, հետո` նրանց:

- Հայ-ամերիկյան զորավարժություններ են տեղի ունենալու: Դրանք այս փուլում ի՞նչ կարող են տալ հայկական կողմին:

- Զորավարժությունն ինքնին լավ է, սակայն դա կարեւոր չէ, որովհետեւ սահմանում համար 1 դրություն է, իսկ Երեւանում «բորդյուր» են շարում: Ազգի ներուժն այլ ուղղություններով է կենտրոնացած, բայց պետք է ազգը համախմբվի ու պատրաստվի կռվի, մնացածը սուտ բաներ են: Ադրբեջան կոչված արհեստածին պետությունը փորձում է վերացնել ամեն հայկական բան: Մենք պետք է առաջնահերթ կարողանանք ապահովել մեր իսկ կյանքը, մեր անվտանգությունը: Պետք է ամեն ինչ անել այդ ուղղությամբ:

- Առաջնահերթ ի՞նչ պետք է արվի, ըստ Ձեզ:

- Էլեմենտար մի բան ասեմ. նախորդ տարի բանակը գումարներ է տնտեսել ու վերադարձրել բյուջե: Պատկերացնո՞ւմ եք՝ երկիրն էս վիճակում, բանակը փող է տնտեսում: Հասկացողը հասկանում է, թե ինչ է կատարվում, ես ինչքան էլ ասեմ, հասկացողը կհասկանա, չհասկացողն էլ չի հասկանա: Ահագին բան պետք է այսօր փոխված լիներ, բայց փոխված չէ:

- Օրինակ, ի՞նչ:

- Շատ բան: Մասնագիտական հարցեր են, մարդիկ չեն հասկանա` ինչքան էլ ասեմ... Իսկ «բորդյուր» շարելու համար ծափահարողները ոչ մի բան չեն էլ հասկանա: Առաջնահերթ այս պետությունը պետք է գաղափարախոսություն ունենա, որը չունի: Ոչ մի բան լավ չէ, արդեն խոսելուց էլ եմ հոգնում, դարձել ենք ազգի դասատուները, ասում ենք, ասում, մեկ է՝ չեն հասկանում: Ասողին լսող է պետք:

- Խաղաղ պայմաններում մեծ թվով զոհեր ենք ունենում` տարբեր եւ կասկածելի հանգամանքներում: Դրան գումարած` 25-օրյա զորահավաքներ են անում, այդ վարժանքների մասնակիցներին անմիջապես սահման ուղարկում: Ձեր գնահատմամբ` բանակում ի՞նչ է կատարվում այսօր:

- Ցուցադրական բաներ են անում, խորքային ոչ մի փոփոխություն: Մեզ խորքային փոփոխություններ են հարկավոր:

- Մեկ-երկու փոփոխություն նշեք, որ կցանկանայիք տեսնել:

- Օրինակ` իրական աշխարհազոր է այսօր մեզ պետք:

- Վազգեն Մանուկյանն էլ առաջարկում է նոր կոմիտե ստեղծել: Հավանաբար՝ նոր «Ղարաբաղ» կոմիտե:

- Վազգեն Մանուկյանի նման այսօր շատերը շատ բան են առաջարկում, բայց լսողն ո՞վ է: Որը շահ ունի, որն էլ իսկապես սրտացավ է եւ ուզում է մի լավ բան անել: Այսօր շատ կարեւոր է սթափ իրականության աչքերին նայելու հանգամանքը: Պատերազմի վտանգ մշտապես կա Հայաստանում: Դուք էլ նշեցիք, որ խաղաղ պայմաններում ահռելի թվով զոհեր ունենք, բա դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Էսքան թշնամական բաներ են անում, խի՞, դա պատերազմ չէ՞: Դրսեւորումներն են ուղղակի տարբեր: Սովետական Միության փլուզումից հետո մենք մշտապես պատերազմի մեջ ենք: Պետք է ընդունենք, որ պատերազմի մեջ ենք ու պետք է հաղթենք: Մենք ճակատամարտ ենք հաղթել ու պարտվել, բայց պատերազմը շարունակվում է:

- Լայնածավալ ռազմական գործողություններ կարո՞ղ են լինել առաջիկայում:

- Հստակ ասելը դժվար է: Գուցե` այո, գուցե` ոչ: Ամեն դեպքում, կուտակումներ են: Ամեն վայրկյան, ամեն ինչի պետք է սպասել: Երբ, ինչ, ոնց` դժվար է ասել: Պետք է սթափ լինել: Մեզ ոչինչ չի փրկելու պատերազմից, ինքներս պետք է փրկվենք` պատրաստ լինելով դրան: Պատերազմից չպետք է խուսափել: