Ուժայիններին կապել է ժողովրդի ջանին ու թռել

Ուժայիններին կապել է ժողովրդի ջանին ու թռել

Աշխարհի որ ծայրում էլ լինի որևէ երկրի ղեկավար, եթե լսի, որ իր երկրում անկայունության պիկ է, ծտի թևով կգա ու կհասնի իր երկիր։ Երևի միակ եզակի երևույթը Հայաստանի ղեկավարն է։ Ինչքան խորանում է երկրում անկայունությունը, ինչքան անվտանգային վիճակը ծանրանում է, իր հեչ պետքը չի՝ ավտոշարասյունով, ճանապարհները փակելով, ճխլելով հղի կնոջն ու մանկանը, սլանում է մի որևէ աչքից հեռու տեղ։ Մեկ էլ լսում ես, որ կամ որևէ ռեստորանում է, կամ որևէ պաշտոնյայի հարսանիքի, կամ էլ, Աստված գիտի թե ուր։ 

Այսօր, իսկը օրն է, երկօրյա այցով մեկնեց Նիդերլանդներ։ Ուժայիններին կապել է ժողովրդի ջանին ու թռել։ Լավ, էդ Նիդերլանդներ գնալդ ավելի կարևո՞ր է, քան Հայաստանի ժողովրդի պահանջը։ Ու զավեշտալին այն է, որ իր երկրում խաղաղություն չստեղծողը գնում է Նիդերլանդներ, որ միջազգային խաղաղություն տարածի, իբր թե հայկական խաչքարի բացման արարողությանը մասնակցի։ Քանի՞ տասնյակ հազար հայկական խաչքար ես թշնամուն հանձնել, հաշվե՞լ ես։ Արցախում ու Հայաստանում մեր խաչքարերը, եկեղեցիները, դիրքերը թշնամուն հանձնելո՞վ ես խաղաղություն տարածում։

Հերիք միջազգային կտերով մեր խաչքարերն ու երկիը հանձնես ու մեր հույսը թողնես Նիդերլանդներում խաչքար բացելով։ Ետ դառ Տունդ, ու տեր կանգնի Հրապարակի թուք ու մրին։ Միջազգայինը թող ու արի ազգային խաղաղությամբ զբաղվի։ Մի փոքրիկ ազգ պառակտողը, տեսեք, տեսեք, միջազգային խաղաղությամբ է զբաղվում։ Արդյունքը այն է լինելու, որ ձախորդ Փանոսի նման հագիդ շորերն էլ են գողանալու՝ տանեն։ Մեր շորերը, արժանապատվությունը հանձնել ես, մնացել է քո շորերը հանել տան ու վերջ։