Ժամանակն արժեք է, որն արժեզրկվում է թե շնչակտուր ու լարված գրաֆիկով, թե «լոքշ» անգործությամբ

Ժամանակն արժեք է, որն արժեզրկվում է թե շնչակտուր ու լարված գրաֆիկով, թե «լոքշ» անգործությամբ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ո՞նց անենք, որ ժամանակը նույնպես արժեք դիտվի։ Որ ժամանակի կառավարումն ու տնօրինումը կարևոր դառնա։

Որ ամեն օր թրև գալն ու ժամերով աննպատակ գյալաջին նույնքան անընդունելի լինեն, որքան արհեստական ու անօգուտ, ժամավաճառ, կեղծ զբաղվածությունը։

Ժամանակն արժեք է, որն արժեզրկվում է թե շնչակտուր ու լարված գրաֆիկով, թե "լոքշ" անգործությամբ։

Ի վերջո հասկանանք, որ ժամանակն է կյանքի չափման միավորը»։