Վարդան Այվազյանը չի կալանավորվելու

Վարդան Այվազյանը չի կալանավորվելու

Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին։

«Կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսևորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Դրա համար ձերբակալվել է»,-ասել էր Պողոսյանը։