Շուշին հանձնվեց, ու լռեց հարսանիքը լեռներում  

Շուշին հանձնվեց, ու լռեց հարսանիքը լեռներում  

Կոմանդոսն էր պատմում․

Շուշիի ազատագրման գործողության մշակումներից մեկի ժամանակ շտաբ է մտնում  Վազգեն Սարգսյանն ու հարցնում. «Տղե՛րք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Տղե՛րք, վախենամ՝ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը, - մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»:

- Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրի Վազգենին:

- Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- ժպտալով պատասխանեց նա:
Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել՝ «Հարսանիք լեռներում։ 

Շուշին ազատագրվեց, լեռներում Վազգենի հարսանիքը չկայացավ։ Բայց ինչքա՜ն հարսանիքներ կայացան մեր լեռներում։ Ու նորահարսի պես Շուշին ծաղկեց։ 

․․․Հետո եկավ մեկն ու ասաց, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է։ Մի՞թե դժբախտ կարող էր լինել թշնամուց ազատագրված Շուշին։ Շուշին  հանձնեց թշնամուն, ու լռեց  հարսանիքը լեռներում։