Ուժեղ Հայաստան կառուցելու ակնկալիքով. Դավիթ Երեմյան (տեսանյութ)

Ուժեղ Հայաստան կառուցելու ակնկալիքով. Դավիթ Երեմյան (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի թիվ 4/35 ընտրական տեղամասում, որտեղ քվեարկում էր «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար և վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, այդ նույն տեղամասում մայրիկի հետ քվեարկելու էր եկել նաև «Երեմյան փրոջեքթի» հիմնադիր, հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը:

Նա Hraparak.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքով է եկել քվեարկության, Երեմյանն ասաց. «Ուժեղ Հայաստան կառուցելու»:

Դիտարկմանը, թե ինչ-որ կուսակցության  կարգախոս հիշեցրեց իր ասածը («Հայաստան» դաշինքի կարգախոսն է` «Դեպի ուժեղ Հայաստան»), պարոն Երեմյանն ասաց. «Չէ, որևէ ուժի չէ, ես սիրում եմ մեր երկիրը և ամեն ինչ անելու ենք, որ մեր երկիրն ուժեղանա»:

Մանրամասն` տեսանյութում