Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բլագովեշչենսկի օդանավակայանում

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բլագովեշչենսկի օդանավակայանում

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բլագովեշչենսկի օդանավակայանի միջազգային տերմինալում։ Այս մասին հայտնում է Звезда-ն։ Հրդեհը համարվել է առավելագույն վտանգավորության մակարդակի։

Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքների համար կենտոնացված է յոթ միավոր տեխնիկա եւ ԱԻՆ քսանվեց աշխատակից։ Օդանավակայանը, սակայն շարունակում է աշխատել կանոնավոր գրաֆիկով։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Սկսվել է քննություն՝ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները պարզելու համար։