Հայ պատանին դարձել է սուսերամարտի ռեգիոնալ առաջնության չեմպիոն 

Հայ պատանին դարձել է սուսերամարտի ռեգիոնալ առաջնության չեմպիոն 

Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրովսկ քաղաքի բնակիչ, հայազգի տասնհինգամյա պատանի Ստեփան Գեւորգյանը դարձել է սուսերամարտի մարզային առաջնության չեմպիոն։

Նա այդ տիտղոսը նվաճել է մեծահասակների կատեգորիայում՝ անցկացնելով ութ հաջողված մենամարտ։ Այս մասին հայտնում են պետերբուրգյան հայ համայնքային մեդիա ռեսուրսները։ Նշենք, որ Ստեփանի ծնողները եւս սուսերամարտիկներ են։ Նրանք էլ հենց մարզում են հայազգի պատանուն։