ԵՄ-ում համաձայնեցրել են պատվաստումների մասին հավաստագրեր սահմանելու հարցը

ԵՄ-ում համաձայնեցրել են պատվաստումների մասին հավաստագրեր սահմանելու հարցը

ԵՄ անդամ պետությունների ղեկավարները համաձայնեցրել են հակակորոնավիրուսային պատվաստումների մասին հավաստագրերի սահմանման հարցը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ըստ կանցլեր Մերկելի, խոսքը էլեկտրոնային հավաստագրերի մասին է, որոնք պատրաստ կլինեն երեք ամսվա ընթացքում։ «Մենք միասնական կլինենք այն հարցերում, որոնցում կա դրա անհրաժեշտությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Փաստաթղթերը մշակում են եվրոպական երկրները, իսկ տեխնիկական հարցերը եւ հավաստագրերի համատեղելությունը բոլոր երկրներում մշակում է Եվրահանձնաժողովը։ Հավաստագրերը կարող են դառնալ հիմք՝ ԵՄ ներսում ուղեւորություններ կատարող ցանկացողներին թույլտվություն տրամադրելու համար համար, ինչպես նաեւ նրանց թույլտվություն տալու համար, ովքեր ցանկանում են երրորդ երկրից մուտք գործել ԵՄ տարածք։