Ովքեր են դուրս գալու խմբից ըստ Խորվաթիայի հավաքականի մարզչի

Ովքեր են դուրս գալու խմբից ըստ Խորվաթիայի հավաքականի մարզչի

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Քիչ առաջ Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում մամուլի ասուլիսով էր հանդես գալիս Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։ 

«Եթե անկեղծ, ապա մի փոքր զարմացած եմ ձեր թիմի լավ խաղից։ Շատ լավ հանդիպումներ եք անցկացրել Ուելսի, Լատվիայի և Թուրքիայի հավաքականների դեմ։ Հույս ունեմ՝ կկարողանանք միասին որակավորվել Եվրո-2024-ին։ Դուք իսկապես արժանի եք։ Թեև հեշտ չի լինի։ Եթե ձեր հավաքականը 4 գոլ է խփել Քարդիֆում, արդեն իսկ հարգանքի է արժանի։ Շատ լավ թիմ ունեք, ու դրանում նաև նոր մարզիչն ու նոր խաղացողներն ունեն իրենց ներդրումը»,- ասել է Դալիչը։