Մարդու իրավունքների իրավիճակն՝ աշխարհում․ Պետդեպի ամենամյա զեկույցը

Մարդու իրավունքների իրավիճակն՝ աշխարհում․ Պետդեպի ամենամյա զեկույցը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է ամենամյա զեկույց ամբողջ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ առանձնացնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, քաղաքացիական պատերազմը Սուդանում և Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։

«Այս զեկույցը կազմելիս մենք հիմնվել ենք մի շարք վստահելի փաստերի վրա հիմնված աղբյուրների վրա, ներառյալ՝ պետական ​​մարմինների, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների զեկույցները», - ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Զեկույցի առաջաբանում Բլինկենը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է մարդու իրավունքների լուրջ խախտում։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը նաև «մարդու իրավունքների հետ կապված խոր մտահոգություններ է առաջացնում», նշել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը։ Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները դատապարտում է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունները, սակայն Իսրայելին կոչ է անում նվազագույնի հասցնել խաղաղ բնակչությանը հասցվող վնասն իր պատասխան գործողություններում:

Բլինկենը նաև իրանական իշխանությունների կողմից իր քաղաքացիների, հատկապես կանանց նկատմամբ ճնշումներն անվանել է մարդու իրավունքների սպառնալիք: