«Տաշիրը» հիվանդանոց է կառուցել Մոսկվայում՝ կորոնավիրուսի կասկածանք ունեցողների բուժման համար

«Տաշիրը» հիվանդանոց է կառուցել Մոսկվայում՝ կորոնավիրուսի կասկածանք ունեցողների բուժման համար

Մարտի քսաներեքին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը բացել է նոր բուժկենտրոն կորոնավիրուսի կասկածանք եւ կորոնավիրուս ունեցողների բուժման համար։ Ժամանակավոր բաժանմունքը տեղակայվել էր գործարկման պատրաստվող պերինատալ-սրտաբանական կենտրոնում, որը գտնվում է Խորոշեւո-Մնեւնիկի շրջանում, որի շինարարությունը իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, Մոսկվայի իշխանությունները որոշում են կայացրել հարմարեցնել քաղաքային թիվ 67 Լ․ Ա․ Վորոխոբովի անվան հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդների ընդունման եւ բուժման համար։ Նոր բուժկենտրոնը ունի 51,7 հազար քառակուսի մետր։ Այն կառուցվել է տեխնիկապես հնացած ծննդատան տեղում, որը կառուցվել էր անցյալ դարի հիսնական թվականներին։ Համալիրի կառուցման գլխավոր կապալառուն հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խումբը։ Հիվանդանոցը կարող է ընդունել երեք հարյուր հիվանդի, որոնք կտեղակայվեն երկու եւ երեք տեղանոց հիվանդասենյակներում։ Հիվանդանոցն ունի հին հարյուր մահճակալի տեղ։ Կահավորված է նաեւ հատուկ բոքսերով, որոնք թույլ չեն տալիս կորոնավիրուսի տարածումը։