Բասկետբոլիստն ընկել է պատշգամբից ու կոտրել ողնաշարը 

Բասկետբոլիստն ընկել է պատշգամբից ու կոտրել ողնաշարը 

Իտալիայի բասկետբոլի հավաքականի մարզիկ Ալեսանդրո Ջենտիլեն հոսպիտալացվել է Պալմա-դե-Մայորկայում այն բանից հետո, երբ ընկել է իր վարձակալած վիլլայի պատշգամբից ներքեւ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport պարբերականը։

Քսանիննամյա մարզիկն ընկել է մեջքի վրա չորս մետր բարձրությունից։ Նրա մոտ մի քանի ողների կոտրվածք կա։ Ջենտիլեին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց՝ ուղղաթիռով։ Առաջիկա ժամերին նա կուղարկվի Նեապոլ, որտեղ կվիրահատվի