Չինաստանը ցուցադրել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Չինաստանը ցուցադրել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Չինաստանը իր կազմավորման յոթանասունամյակի տոնական շքերթի ժամանակ ցուցադրել է նորագույն միջմայրցամաքային «DF-41» կամ «Արեւելյան քամի» բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ տոնական շքերթի ժամանակ ներգրավված են եղել 15 հազար զինվորականներ, Ժողովրդա-ազատագրական բանակից, 580 միավոր տեխնիկա, 160 ինքնաթիռ եւ ուղղաթիռ։ Շքերթն ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Նշենք, որ նորագույն հրթիռի ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2009 շքերթի ժամանակ, սակայն դա տեղի չի ունեցել։ Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների «Արեւելյան քամին» ունի 12-14 հազար կմ հեռահարություն, կարող է կրել վեցից մինչեւ տասը մանեւրային առանձին մարտագլխիկային մասեր, ինչը բարդացնում է վերջինիս «որսալը»։ Հրթիռի երկարությունը 21 մետր է, ճշգրտությունը՝ 100-500 մետր։