«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (տեսանյութ)

«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (տեսանյութ)

Շրջական միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:

«Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ներկայումս կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`

․Լայնատերև անտառներում և նոսրանտառներում
․Լեռնային տափաստաններում
․Մերձալպյան մարգագետիններում
․Ալպյան մարգագետիններում»:

Մանրամասն՝ տեսանյութում: