Գիտեմ՝ շատերի կողմից չեն ընդունվի խոսքերս, բայց ես առ այսօր որդուս շիրմաքարը չեմ համբուրել

Գիտեմ՝ շատերի կողմից չեն ընդունվի խոսքերս, բայց ես առ այսօր որդուս շիրմաքարը չեմ համբուրել

Զոհված զինվորի մայր Նաիրա Բալայանը գրել է.

«Պատերազմի օրերին Աստծուն խոստացել էի ավարտից հետո Արտակիս հետ Շուշիի Ղազանչեցոց գնալ: Բայց ոչ Արտակս եկավ, ոչ Շուշին մնաց… Սակայն ես այժմ գիտեմ, որ գնալու եմ էնտեղ, պետք չէ, որ պաթոսախեղդ բառեր, շնորհավորանքներ շռայլեմ, քանզի պարզապես գիտեմ, որ գնալու եմ Արտակիս հոգևորներկայությամբ ու սիրելիներիս ուղեկցությամբ: Եվ գիտեմ, որ հասնելու ուղին դժվար է լինելու և ցш վոտ, քանզի ժողովուրդը պետք է ազգի դիմագիծ ստանա, վերանա անգրագիտությունից ու սնոտիապա շտությունից: Երբ մար մինը առաջնային է, քան հոգին, երբ նյութը ավելին է, քան հոգևորը, երբ վш խն ու ընկճ վածությունը ավելին են, քան ոգու ազատ ճախ րանքը և վեհությունը, ունենում ենք շիրմաքարը պաշտող, սև հագուստը սգի համար առաջնային համարող, եկեղեցին մենակ մոմ վшռելու տեղ և շիրիմը պերճաշուք դամբարան դարձնող երևույթներ… Ես գիտեմ, որ ինձ կարդում են ինձ բախտակից մարդիկ… Եվ ցանկանում եմ գոնե մի փոքր մխիթարություն տալ…

Մարդիկ, հարազատներ, մի՛ փնտրեք ձեր որդուն շիրիմներում, մի՛ փորձեք նրանց շիրիմները հարստացնել և հարստացնել անթառամ և թառամող ծաղիկներով, արձաններով և այլ արդուզարդով: Ձեր որդիներին գտեք ձեր կողքին, ձեր սրտի մեջ, ձեր ամեն մի վարմունքում, փորձեք նյութեղենի փոխարեն հոգեղենը գտնել, մխիթարվել նրանց կենդանի, ոչ ֆիզիկական, այլ հոգևոր ներկայությամբ: Այո՛, ցшվը սոսկալի է, դաժան ու ապրելու ամեն նյարդը կпտ րող, այո՛, մեր զավակներին պարտական են բոլորը, բայց բոլորին պարտադրել մեր որդիների շիրիմները սխալ է:

Գիտեմ, որ շատերի կողմից չեն ընդունվի խոսքերս, բայց ես առ այսօր որդուս շիրմաքարը չեմ համբուրել, սառը հողի չեմ փարվել, չեմ պաշտել շիրիմը, քանզի իմ որդին սառը շիրմաքար ու սառը հող չէ, իմ որդին առավել քան ներկա է, վեհ, հոգեղեն ներկայությամբ, որ մարմնից անջատվել է և վեր է նյութեղեն առարկաներից: Ես տղայիցս մեծ-մեծ ներողություն եմ խնդրել նրան ճանապարհելու օրը եկեղեցում ու այլևս չեմ խնդրում, քանզի Արտակս ասաց՝ չկա դրա կարիքը…

Փառք Աստծո, իմ կողքին ճիշտ պահերին հայտնվեցին ճիշտ հոգևորականներ, և նաև իրենց շնորհիվ հասկացա, որ տղայիցս ներում հայցելը տղայիս պատիվ չի բերում, որովհետև նա ինքը, ինչպես ինձ հուշեց Ռուբեն սարկավագը, կատարել էր ի՛ր ընտրությունը, իր տղամարդկայի՛ն ընտրությունը: Ո՞վ եմ ես, որ վիճարկեմ իմ տղամարդ-տղայի՝ հայրենիքին օգնելու, ընկերներին թիկունք լինելու, մեզ պաշտ պանելու հաստատակամությունը ու ես՝ նրա սովորական մայրը, ներո ղություն խնդրեմ իմ չարած բանի և նրա սրբագործ սխ րանքների համար: Ես խորապես հարգում եմ իմ յուրահատուկ տղայի որոշումն ու խոնարհվում նրա հայրենանվեր սխրանքի առջև, ու փորձում եմ նորից մնալ նրա նույն մայրը, որին ինքը գիտի, որով թաքուն հպարտացել է…

Փորձե՛ք հաղթահարել ողբը, սիրելի՛ մարդիկ, փորձեք շիրիմապաշտությանը վերջ տալ, և ձեր սգի միջից, որը հավերժական է լինելու, կհառնի ձեր որդու հոգին, կլուսավորի ձեր ճանապարհը, ու նրանց շնորհիվ վերջապես ազգս կհառնի խավարի թանձրույթից: Ես հավատում եմ Աստծո և իմ տղայի երկնային զո րությանը: Արտակս ասել է՝ ես էլի եմ գնալու Շուշի…

Նկարների մեջ՝ Գանձասարի ու Շուշիի բարձունքներում…»: