Հույս ունենք, որ Բաքուն կվերսկսի Թեհրանում դեսպանատան աշխատանքը․ Իրանի ԱԳՆ

Հույս ունենք, որ Բաքուն կվերսկսի Թեհրանում դեսպանատան աշխատանքը․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Բաքուն կվերսկսի Թեհրանում դեսպանատան աշխատանքը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին։

«Մենք լավատես ենք, որ ձեռնարկված քայլերի ավարտի շնորհիվ ականատես կլինենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսմանը, և այդ գործընթացը համարում ենք ցանկալի և խոստումնալից»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, Թերանում Ադրբեջանի դեսպանատան վրա այս տարվա հունվարին իրականացված հարձակումից հետո Բաքվի իշխանությունները դադարեցրել էին իրենց դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը։
Զինված հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության պետը, իսկ Թեհրան-Բաքու հարաբերությունները լարվել էին։