Դատաիրավական համակարգում առաջընթաց միանշանակ չեմ տեսնում, քանի դեռ նախկին ձեռքբերումները չեն վերադարձվել

Դատաիրավական համակարգում առաջընթաց միանշանակ չեմ տեսնում, քանի դեռ նախկին ձեռքբերումները չեն վերադարձվել

«Դատաիրավական համակարգում առաջընթաց միանշանակ չեմ տեսնում, քանի դեռ նախկին ձեռքբերումները չեն վերադարձվել, մասնավորապես, քանի դեռ նախկին չի սկսել գործել գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը, որևէ ձեռքբերման ու որևէ առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ հետընթացը տեղի ունեցավ նախորդ տարվա ամռանից, երբ ձերբազատվեցին գործերի բաշխման էլեկտրոնային համակարգից։

Ինչ վերաբերում է իր նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշումներին, դատավորը նշեց, որ դատական համակարգը, ցանկացած դատավոր իր անկախության համար պետք է պայքարի, այդ պայքարն անդադար է, այդ ճնշումները երբեք չեն դադարել և չեն էլ կարող պայքարել։

«Ինչ վերաբերում է միջամտություններին, ապա դրանք կան, արձանագրված են նշդատարանների, վարույթ իրականացնող մարմինների որոշումներով։ Դա եղել, օրինակ, 2019թ»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքը անձնական կյանքի անձեռնմխելիության մասին է՝ հեռախոսազանգերի գաղտնալսում և այլն։