«Վնգստացող դատավորների ցանկը» Հայկ Ալումյանը դեռ չի ստացել

«Վնգստացող դատավորների ցանկը» Հայկ Ալումյանը դեռ չի ստացել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն իր պաշտպանյալի եւ մյուսների վերաբերյալ գործով նախորդ դատական նիստին դիմելով նախագահող դատավորին հարցրեց՝ Դուք վնգստացող դատավորների ցանկում կա՞ք, հարգելի՛ դատարան։

Ապա նշեց, որ դիմելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկը ստանալու համար։

«Հրապարակ»-ը Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ դիմե՞լ է արդեն, եւ եթե այո, ապա պատասխան ստացե՞լ է, նա պատասխանեց, որ դիմել է այդ հարցով ԲԴԽ նախագահին սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած նիստից մեկ օր առաջ, ապա նշեց, որ դեռ պատասխան չի ստացել։ Պաշտպանը նաեւ արձանագրեց, որ հարցմանը պատասխանելու հստակ ժամկետ գոյություն ունի, որն ամրագրված է տեղեկատվության ազատության մասին օրենքում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Հայաստանում դատական համակարգում գոյություն ունեն պատերի տակ վնգստացող դատավորներ։