TRACECA-ում տարիֆների միասնականացումը ավելի նպատակահարմար է․ ուկրաինացի նախարար

TRACECA-ում տարիֆների միասնականացումը ավելի նպատակահարմար է․ ուկրաինացի նախարար

TRACECA-ում տարիֆների միասնականացումը կարող է լինել ավելի նպատակահարմար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրկլիյը՝ Բաքվում ընթացող TRACECA,-ի գագաթնաժողովի ժամանակ, ինչպես հայտնում է «Ազերթաջ»-ը։

«Մենք պետք է միավորենք մեր ջանքերը եւ հասնենք TRACECA-ի հզորությունների ավելացմանը, որպեսզի լայնորեն կարողանանք օգտվել տրանսպորտային միջանցքի հնարավորություններից»,- իր խոսքում շեշտել է ուկրաինացի նախարարը։