Դատավորը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը

Դատավորը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է․

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ մեր բողոքը։

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է։