Տղամարդը կողոպտել է նկարչին, բայց մոռացել է վերցնել իր դիմանկարը

Տղամարդը կողոպտել է նկարչին, բայց մոռացել է վերցնել իր դիմանկարը

Կալիֆորնիայում հաճախորդը գողացել է նկարչի պայուսակը, որտեղ գումար է եղել դրված, սակայն մոռացել է վերցնել իր դիմանկարը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ըստ հաղորդման, տղամարդը խնդրել է նկարչին նկարել իր ծաղրանկարը։

Երբ նկարիչն ավարտել է իր գործը, հաճախորդը խլել է գումարով պայուսակը եւ դիմել փախուստի, սակայն մոռացել է իր դիմանկարը հետը տանել։ Պայուսակում եղել է 500 դոլար։ Նկարիչը այդ նկարն առաջարկել է ոստիկաններին, որպեսզի դրանով գտնեն հանցագործին։ Ոստիկաններն էլ այն հրապարակել են սոցկայքերում, խնդրելով ճանաչողներին արձագանքել։