Հանրային պահանջ՝ քրեականացնել խուլիգանությունը ԱԺ-ում

Հանրային պահանջ՝ քրեականացնել խուլիգանությունը ԱԺ-ում

Խորհրդարանում երեկ տեղի ունեցածի առիթով «Հանրային պահանջ» ֆեյսբուքյան էջում «խմբագրել են» ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ՝ խուլիգանությունը հոդվածը, որը սահմանում է․« Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»։

Ըստ նոր «մեկնաբանության»՝ խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելն է, որն արտահայտվել է  հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով,պատժվում է տուգանքով՝ նվազագույն չափով կամ պարտավորեցնում է ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել։

2-րդ կետ․ Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է համախոհների կողմից ԱԺ ամբիոնից ներողություն խնդրելով։