Գյումրեցի մարզիկը Ստամբուլում ոսկե մեդալ է նվաճել

Գյումրեցի մարզիկը Ստամբուլում ոսկե մեդալ է նվաճել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ Գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել  Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Հավաքականի կազմում ընդգրկված են  նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

 Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: