Մարզական ինչ մրցաշար է կայանալու Երևանում, ովքեր են ժամանում Հայաստան

Մարզական ինչ մրցաշար է կայանալու Երևանում, ովքեր են ժամանում Հայաստան

Մարտի 15-17-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կանցկացնեն ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան միջազգային հուշամրցաշարը, որին կմասնակցեն Մ23 ազատ ոճային ըմբիշները:

Միջազգային մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի ազատ ոճայինները:

Ժամանակացույց

15.03.2024
11:00-ից նախնական գոտեմարտեր
16.03.2024
11:00-ից նախնական գոտեմարտեր


16:00 բացման հանդիսավոր արարողություն


16:30 եզրափակիչներ

17.03.2024

11:00-ից սփոփիչ գոտեմարտեր՝ բրոնզե եզրափակիչներ


12:00-ից եզրափակիչներ