Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է

Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր՝ մարտի 20-ին կրկին մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի նիստին։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գասպարյանը ավելի քան 5 ժամ հանձնաժողովում հարցաքննվում էր։ 

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը ի պաշտոնե քննիչ հանձնաժողովի նախագահն է, այսօր լրագրողներին հայտնել է, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։

«Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես՝ ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց», - ասել է Քոչարյանը։