Էրիկ Ալեքսանյանը քրեական վարույթին վերաբերում է բացառապես ժպիտով, բարձր տրամադրությամբ գնում է կալանավայր. Կոչուբաև

Էրիկ Ալեքսանյանը քրեական վարույթին վերաբերում է բացառապես ժպիտով, բարձր տրամադրությամբ գնում է կալանավայր. Կոչուբաև

Այս պահին կալանքի նյութերը մեզ հասանելի չեն. դրանք մի փոքր ավելի ուշ կստանանք, բայց և այնպես, անկախ նրանից, ձայնագրություններ կլինեն՝ չեն լինի՝ մի բան է ակնհայտ է՝ մենք գործ ունենք բացառապես հնարածին քրեական գործի հետ:Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Էրիկ Ալեքսանյանը  մեղադրվում է նրա համար, որ ի պաշտպանություն իր վստահորդի, իր պաշտպանյալի, բերել էր գրավի միջնորդություն: Ես չեմ ուզւոմ Արուսյակ Ալեքսանյանի մեղադրանքի բովանդակային մասին անդրադառնալ՝ դրան, կարծում եմ, իր փաստաբանը կանդրադառնա շատ մանրամասն, ես ուզւոմ եմ անդրադառնալ, թե ինչում է մեղադրվում Էրիկ Ալեքսանյանը: Ըստ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման, Էրիկ ԱԼեքսանյանը գրավի միջնորդություն է ներկայացրել՝ իբր դրանով օժանդակել է Արուսյակ Ալեքսանյանին՝ իր  լիազորությունները չարաշահել: Քրեական վարույթի նյութերումգետ մեկ տառ, գեթ մեկ փաստարկ, որը կարող է հիմնավորել, որ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը կարող է լինել օժանդակություն՝դատավորի համար իր լիազորությունները չարաշահելու համար»,-ասաց Կոչուբաևը:

Ալեքսանյանի փաստաբանը հավալեց, որ ինքը Արուսյակ Ալեքսանյանի փաստաբանը չէ, սակայն քանի որ մեղադրանքները փոխկապակցված են, նախ այդ նյութերից չի երևում, որ դատավորն է ցանկացել կամ չարաշահել է իր լիազորությունները և հետո Էրիկ Ալեքսանյանը դրան օժանդակել է:

Կոչուբաևի համար հատկապես մտահոգիչ էր շատ արագ տարածվող այն լուրերը, որ հատկապես եկավ իշխանական մամուլից, իբչ Էրիկ Ալեքսանյանը դատավորին կաշառք է տվել:

«Հասկանալի է չէ, որ եթե «Հայկական ժամանակը» գրում է այդ մասին, լավատեղյակ լինելով կամ այլ մամուլի, ԶԼՄ-երի նկատմամբ ունենալով ավելի անհավասար, իր համար դրական, ունենալ նման աղբյուր և տարածելով նման մանիպուլյատիվ սուտ ՝ այստեղ հասկանալի է, որ խնդիրը դրված է՝ արատավորել Էրիկ Ալեքսանյանի գործարար համբավը:Մինչդեռ վարույթը հարուցված է բացառապես օժանդակության, լիազորությունների չարաշահման  և կրկնում եմ՝ սա ինձ համար ծիծաղելի է… Սա նույնն է, որ ես հիմա գնամ ի պաշտպանություն Էրիկ ԱԼեքսանյանի պաշտպանական ճառ ասեմ և ինձ մեղադրանք առաջադրվի, օրինակ, դատավորի լիազորություններին չարաշահելու, օժանդակելու մեջ»,-շեշտեց Կոչուբաևը:

Հիմա ԱԱԾ-ծն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան Էրիկ Ալեքսանյանի մասով, բացի այդ այս պահին ԲԴԽ-ում ընթանում է նիստ՝ Արուսյակ ԱԼեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու հարցի քննությունն է ընթանում, սակայն Կոչուբաևի կանխատեսումները դրական չեն:

«Պրն ԱԼեքսանյանը, լինելով մեր համայնքի լավագույն, առաջատար ներկայացուցիչներից մեկը, ինքն էլ շատ լավ հասկանում է, թե ինչպիսի միջավայր է ձևավորվել և շատ լավ հասկանում է, որ անպայման այսօր կալանավորում լինելու է, ինքը կալանքին պատրաստ է, քրեական վարույթին վերաբերում է բացառապես ժպիտով , կոտրված չէ և բարձր տրամադրությամբ գնում է կալանավայր»,- ասաց Ալեքսանյանի պաշտպանը:
Կոչուբաևը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ մի փոքր անց կլինի արդեն մակարգությունը՝ կոնկրետ դատավորի կնշանակվի դատական նիստի ժամ՝ այդ մասին հավելյալ կտեղեկացնեն:
Նա հավելեց,  որ այսօր ցանկացած պաշտպանական գործառույթի իրականացում գործնականում  կարող է դիտարկվել և մեկնաբանվել որպես որևէ պաշտոնատար անձին օժանդակություն՝ իր լիազորությունները չարաշահելու համար:

Մեր հարցին, թե արդյոք կորակի Էրիկ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքը որպես քաղաքական հետապնդում, Կոչուբաևը ասաց.«բարդ է իրականում նման որակում տալը, Անկեղծ ասած, պրն Ալեքսանյանի հետ այս հարցը մենք փորձում ենք հասկանալ, դատական նիստից հետո, կարծում եմ, վերջնական գնահատականը մենք կտանք.Այս պահին մեզ համար մի բան է ակնհայտ՝ գործ չունենք քրեական հետպնդման հետ, գործը բացառապես բա,մբասանքների հիման վրա է հարուցված, բացառապես մեղադրական ինչ-որ ենթադրությունների…Որորվհետև փաստական տվյալներ առ այն, որ Էրիկ Ալեքսանյանը գրավի միջնորդություն ներկայացնելով նպատակ է հետապնդել օժանդակել Արուսյակ Ալեքսանյանին, այդպիսի փաստարկ մենք չունենք»,- շեշտեց Կոչուբաևը:

Նախ պետք է հաստատել, որ Արուսյակ Ալեքսանյանը  ցանկացել է լիազորություն չարաշահել և երկրորդ քայլով նոր հիմնավորել, որ Էրիկ Ալեքսանյանը նպատակ է ունեցել օժանդակել դրան: