Խաչատրյանը հրաժարվել է ադրբեջանցի փաստաբանի ծառայություններից

Խաչատրյանը հրաժարվել է ադրբեջանցի փաստաբանի ծառայություններից

Գրել ենք, որ այսօր Բաքվի Յասամալայի շրջանային դատարանում ընթանում է այս տարվա հուլիսին Լաչինի անցակետից մոտից առևանգված և Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ապօրինաբար կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այսօր սպասվում է, որ դատախազը կհրապարակի 68-ամյա արցախցու մեղադրական եզրակացությունը։

Աղբյուրի փոխանցմամբ, դատական նիստի ժամանակ Խաչատրյանը հայտարարել է, որ հրաժարվում է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից։

Նշվում է, որ պետական ​​ծախսերով նոր փաստաբան է նշանակվել Ռադմիլա Աբդուլովան։