Ֆրանսիան ռուսական գազի խոշորագույն գնորդն է Եվրոպայում

Ֆրանսիան ռուսական գազի խոշորագույն գնորդն է Եվրոպայում

Ֆրանսիան դարձել է Եվրամիությունում ռուսական գազի ամենախոշոր գնորդը. 2024 թվականի առաջին երեք ամիսներին Ռուսաստանը տարեկան արտահայտությամբ 75 տոկոսով ավելացրել է հեղուկացված բնական գազի մատակարարումները երկիր: 

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով CREA վերլուծական կենտրոնի տվյալներին։ Նշվում է, որ գործարքներից Մոսկվան մոտ 600 մլն եվրո է վաստակել։

«Ֆրանսիան չի կարող կոշտ քայլերի դիմել և միևնույն ժամանակ Մոսկվային այդքան գումար վճարել», - նշել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:

Փարիզում հեղուկացված բնական գազի գնումները բացատրել են տնային տնտեսությունների կարիքներով և Ռուսաստանի հետ երկարաժամկետ համաձայնագրերը խզելու հնարավորության բացակայությամբ:

Ավելի վաղ Foreign Policy-ն հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի կողմից հեղուկացված բնական գազի արտահանման արգելքը նվեր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բացի այդ, ըստ The Washington Post-ի, Արևմուտքը, չնայած հակառուսական պատժամիջոցներին, 2022 թվականի փետրվարից հարյուր միլիոնավոր դոլարների տիտան է գնել Ռուսաստանից։