Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է որոշվի

Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է որոշվի

Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք էորոշվի, ընդ որում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, սակայն հիմա դրա վրա շեշտադրում անել պետք չէ, այլ ռեգիոն խաղաղ կյանքի վերականգնումն է կարեւոր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ։ «Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված։

Դա դեռ պետք է վերջնականապես ամրագրել ԵԱՀԿ ՄԽ համանախագների մասնակցությամբ, ովքեր տվյալ փուլում պետք է ոչ թե առաջ քաշեն կարգավիճակի հարցը, այլ նպաստեն, որպեսզի ամրապնդվի վստահությունը, լուծվեն հումանիտար խնդիրները եւ նաեւ, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները շարունակեն միասին ապրել անվտանգ ու տնտեսապես բարեկեցիկ։ Ու հենց այդ ժամանակ, երկու եռամյակ հետո, եթե նման կյանքը վերականգնենք, կարգավիճակի հարցը լուծելը կլինի ավելի հեշտ»,- ասել է Լավրովը։