Էլեկտրացանցերի աշխատանքում խափանման պատճառով Պակիստանը հոսանքազրկվել է ամբողջությամբ

Էլեկտրացանցերի աշխատանքում խափանման պատճառով Պակիստանը հոսանքազրկվել է ամբողջությամբ

Պակիստանի ողջ տարածքում գտնվող բնակավայրերը մնացել են առանց էլեկտրամատակարարման՝ էլցանցերի աշխատանքում տեղի ունեցած խափանման պատճառով։ Այս մասին հայտնում է Dawn պարբերականը։ Այդ երկրի Էներգետիկայի նախարարն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով պահպանել հանգստություն, նշելով, որ անձամբ է վերահսկում իրավիճակի շտկման աշխատանքները։

Էներգամատակարարման խափանումը հատկապես խնդիրներ է ստեղծել մայրաքաղաք Իսլամաբադում, եւ մեծ քաղաքներ՝ Լախորում, Կարաչիում, Պեշավարում։ Մասշտաբային խափանման պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, բաշխիչ ցանցում ի հայտ եկած անսարքությունն է եղել։