Հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Իսպանիայի հավաքականի և  «Չելսիի», «Արսենալի» և «Բարսելոնայի», նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Մեծ ցավով հայտնում եմ, որ եկել է ժամանակը, որ ես  խաղակոշիկներս կախեմ մեխից։ «Բարսայում, «Արսենալում», կրկին Բարսայում, «Չելսիում», «Մոնակոյում» և «Կոմոյում» անցկացրած իմ օրերի մասին կերազեմ ամեն օր: Դա մի ճամփորդություն էր, որը երբեք չեմ մոռանա:

Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին ինձ՝ թիմակիցներին, մարզիչներին, նախագահներին, սեփականատերերին, երկրպագուներին և իմ գործակալիս: Շնորհակալ եմ իմ ամբողջ ընտանիքին՝ ծնողներից և քույրից մինչև կին և երեխա: Ես գնահատում եմ ձեր խորհուրդները: Նաև հատուկ շնորհակալություն մրցակիցներին, ովքեր անընդհատ ինձ ավելի ուժեղ էին դարձնում»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։