Դեպի Եվրոպա միտված ճանապարհին Չեխիայի Հանրապետությունը աջակցում է Հայաստանին

Դեպի Եվրոպա միտված ճանապարհին Չեխիայի Հանրապետությունը աջակցում է Հայաստանին

Դեպի Եվրոպա միտված ճանապարհին Չեխիայի Հանրապետությունը աջակցում է Հայաստանին։ Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ, ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նաև Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շնորհիվ հյուրընկալվել էր Չեխիայում: Մենք նաև համագործակցում ենք երկկողմ մակարդակում. մեր երկու խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել, մեր հանձնաժողովներն այցելում են Հայաստան, և նույնը վերաբերում է հայաստանյան հանձնաժողովների այցերին Պրահա։

Այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի խորհրդարանի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։

«Այժմ աշխատանք է գնում փոխադարձ տնտեսական հարաբերությունների հետ կապված, և մեր պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։ Մեր պատվիրակության անդամներից մեկն էլ ներկայացնում է մեր առևտրի նախարարությունը, որը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ կապակցությամբ աշխատում ենք։ Տեղեկացնեմ նաև, որ  երկու երկրների համագործակցությունը ներառում է նաև մշակութային և կրթական կապերը։ Այդ կապակցությամբ ես ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը, հուսով եմ, որ դա լավ հնարավորություն կլինի՝ հրավիրել հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր»,- ասել է նա։