Քննիչը միջնորդել է երկարացնել Ալբերտ Բազեյանի կալանքի ժամկետը

Քննիչը միջնորդել է երկարացնել Ալբերտ Բազեյանի կալանքի ժամկետը

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի վերաբերյալ քրեական գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե, սակայն ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ արդեն ՔԿ-ում Բազեյանի մասնակցությամբ այդպես էլ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի իրականացվել: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի կալանքի չերկարացվի, սակայն որոշում կայացնողն ամեն դեպքում դատարանն է: