Դարիգա Նազարբաևան հրաժարական է տվել․ հեղաշրջո՞ւմ

Դարիգա Նազարբաևան հրաժարական է տվել․ հեղաշրջո՞ւմ

Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան հրաժարական է տվել կես ժամ առաջ։ Երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով նրա սենատորի լիազորթյունները դադարեցված են։ Հիշեցնենք, որ հենց Տոկաևն էր Նազարբաևայի  թեկնածությունն առաջադրել  այդ պաշտոնի համար։ Այս մասին հաղորդում է «ԲԱՍԵ» հեռուստաալիքի ղեկավար, ԺՈՒՍԱՆ կուսակցության առաջնորդ Այդոս Սադիկովը քիչ առաջ հայտարարեց․ ավելացնելով, որ Ղազախստանի անկախոթւյան պատմության մեջ առաջին անգամ Նազարբաևները հեռացված են իշխանությունից։«Առայժմ ոչ մի բացատրություն չկա, կարճ հրամանագիր այն մասին, որ դադարեցված են Դարիգա Նազարբաևայի լիազորությունները»։

Նա նշում է, որ Ղազախստանում բոլորը ցնցված են այն փաստից, որ Տոկաևը համարձակվել է գնալ այդ քայլին՝ հեռացնելով Նազարբաևային, որը զբաղեցնելու էր իր տեղը։
«Ինչ-որ բան կատարվում է, գրում են, որ սա օրենքով գողերի պատերազմ է, կլանները բախվել են միմյանց, և Դարիգային հեռացրել են իշխանությունից, առավել հավանական է, որ հաղթել է Կուլիբաևը»,-ասում է ղազախական քաղաքական ուժի ներկայացուցիչը։ Նա հավելում է, որ մի քանի օր առաջ Նազարբաևան դեմ է արտահայտվել  կորոնավիրուսից հետո մի շարք ընկերություններին աջակցություն տրամադրելուն։ Ցանկում եղել են Կուլիբաևին առնչվող նավթային, շինարարական ու ավիաընկերություններ։ Դարիգա Նազարբաևան ցանկացել է այս ցանկում տեսնել այլ՝ իր հետ առնչություններ ունեցող ընկերություններ։

Այդոս Սադիկովը եզրափակում է՝ սա չի նշանակում, որ Դարիգան ազնիվ էր, դեմ էր պետական միջոցների ոչ նպատակային օգտագործմանը, սա ընդամենը  երկրի ներսում իշխող կլանների պատերազմ է։