Շոտլանդիայի նոր վարչապետն առաջին անգամ մահմեդական է 

Շոտլանդիայի նոր վարչապետն առաջին անգամ մահմեդական է 

Շոտլանդիայի իշխող Ազգային կուսակցությունում նոր ղեկավար են ընտրել։

37-ամյա Համզա Յուսաֆն այս պաշտոնում ընտրվել է այն բանից հետո, երբ հրաժարական է տվել կուսակցության նախագահ և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, հաղորդում է BBC-ն։

Քվեարկության վերջին փուլում ձայների 52%-ով կուսակցության նոր նախագահ է ընտրվել Համզա Յուսաֆը։

Ներկայումս նա Շոտլանդիայի առողջապահության նախարարն է և առաջին մահմեդականը, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայում խոշոր կուսակցություններից մեկը։