Արամ Նիկոլյանի հեռախոսը ոստիկաններն առգրավել են

Արամ Նիկոլյանի հեռախոսը ոստիկաններն առգրավել են

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ Արամ Նիկոլյանը երեկ գիշեր ազատ է արձակվել։ Մեզ հետ զրույցում Նիկոլյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասել էր, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Մեր տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլյանն ազատ է արձակվել եւ քրեկան վարույթ չի նախաձեռնվել, ոստիկանները որոշել են առգրավել  դիզայների բջջային հեռախոսը։ Մինչ այս պահը նրան հետ չեն վերադարձրել հեռախոսը։