Բորելն առողջական խնդիրներ ունի․ ի՞նչ է հայտնի

Բորելն առողջական խնդիրներ ունի․ ի՞նչ է հայտնի

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել Եվրախորհրդարանի վերջին նիստին։
Այդ մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը գրել է X սոցցանցի իր էջում։

«Ցավոք, առողջական ոչ մեծ խնդրի պատճառով ստիպված էի այս շաբաթ հետաձգել քննարկումները Եվրախորհրդարանում։
Բժիշկներն ինձ խորհուրդ տվեցին մի քանի օրով հետաձգել նախատեսված միջոցառումները։
Անհամբեր սպասում եմ՝ շուտով վերսկսել իմ գրաֆիկն առաջիկա օրերին», - նշել է Բորելը: