Ուժգին երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին

Ուժգին երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը, փոխանցում է РИА Новости-ն։

Գիտնականների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Թուրքիայի 159 հազար բնակիչ ունեցող Իսկենդերուն քաղաքից 21 կմ դեպի արևելք․ օջախի խորությունը՝ 9 կմ։

Տուժածների և ավերածությունների մասին այս պահին չի հաղորդվում: 

Նախօրեին Խաղաղ օվկիանոսում՝ Ինդոնեզիայի ափերի մոտ, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին ուժգին երկրաշարժերից մեկը գրանցվել է նոյեմբերի 4-ին Նեպալում։ Մասնագետների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 5,6-ից 6,4 մագնիտուդ․ առնվազն 157 մարդ զոհվել է, 168-ը՝ վիրավորվել։