Որքան երկար պահեն պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան շուտ են հեռանալու. Աղվան Վարդանյան

Որքան երկար պահեն պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան շուտ են հեռանալու. Աղվան Վարդանյան

«Պարոն Քոչարյանի գործով վաղուց արդեն ակնհայտ է եւ միայն եզակի անհասկացողների համար պարզ է, որ արդարադատություն չի իրականացվում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը միացել է դատարանի բակում Քոչարյանի ազատությունը պահանջողներին։

Նա նշեց, որ դատարանից ակնկալիք չունի։

«Որքան երկար փորձեն պահել պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան շուտ են նրանք հեռանալու իշխանությունից»-,ավելացրեց Վարդանյանը։