Վառելիքի թանկացում են կանխատեսում
JPMorgan-ի վերլուծաբանները նախազգուշացրել են, որ առաջիկայում նավթի թանկացում է սպասվում մինչեւ 120 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Դա պայմանավորված կլինի ՕՊԵԿ-ի՝ առաջարկի շարունակական նվազեցման հետ։ Համաձայն մասնագետների, նավթի արդյունահանման հետագա նվազումը կարող է բերել կտրուկ գնաճի։ Այս մասին գրում է Business Insider պարբերականը։ Փորձագետները արձանագրում են, որ նավթի գները վերջին մեկ ամսում արդեն իսկ 27 տոկոս աճ են արձանագրել, գերազանցելով մեկ բարելի դիմաց 95 դոլարի ցուցանիշը։
Դա էլ բացատրում են պահանջարկի ավելացմամբ եւ ՕՊԵԿ-ի կողմից ՕՊԵԿ+ գործարքի շրջանակներում, արդյունահանման ծավալների կրճատմամբ։ Այս իրավիճակում, երբ հանույթի ծավալները ՕՊԵԿ+-ի շրջանակներում շարունակաբար կրճատվում են, արդեն այս տարվա երկրորդ կեսին նավթի մեկ բարելը կարող է արժենալ 120 դոլար, որով համաշխարհային տնտեսության աճը կկանգնի։ Նման բան, սովորաբար, արձանագրվում է ռեցեսիաներից առաջ։ Morgan Stanley-ում նաեւ կանխատեսել են, որ 23-24 թվերին նավթի բարձր գներ կլինեն, իսկ շուկայում նկատելի կլինի վառելիքի դեֆիցիտ։
Կարծիքներ